Պեսկովը ներողություն է խնդրել Պուտինի օգտին քարոզչություն կատարելու համար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԿԸՀ-ի նկատողությունից հետո ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինի օգտին քարոզչություն կատարելու համար և խոստացել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նմանօրինակ դեպքեր թույլ չտալու նպատակով ավելի զգույշ կլինի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Պեսկովի խոսքով, ինքը ԿԸՀ-ի նկատողությունն ի գիտություն է ընդունել։
Ավելի վաղ Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան Պեսկովին զգուշացրել էր քարոզչական բնույթի հայտարարությունների անթույլատրելիության մասին։ Նրա խոսքով, հունվարի 29-ին մի շարք ԶԼՄ-ներ մեջբերել են Պուտինի մասին Պեսկովի խոսքերը, որում «ակնհայտորեն քարոզչական տարրեր են եղել»։
Պամֆիլովան լրագրողներին հայտնել է, որ բավարարվում է նախագահի մամուլի քարտուղարին բանավոր նախազգուշացում կատարելով, որևէ պատժամիջոց Պեսկովի նկատմամբ չի կիրառվի։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը պատմել է, որ Պուտինն ամեն օր սպորտով է զբաղվում
- Վլադիմիր Պուտինի փոխարեն նախընտրական բանավեճերին կմասնակցեն վստահված անձինք
- Հայ և ռուս հայտնի գործիչները՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց շարքում
- Պեսկովը մեկնաբանել է նախագահական ընտրություններում Սոբչակի մասնակցության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան