Սեֆիլյանի գործով դատական նիստին հարցաքննության է կանչվել Պավել Մանուկյանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում փետրվարի 1-ին շարունակվել Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունը: Այս նիստին հարցաքննության էր կանչվել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներից Պավել Մանուկյանը: Երբ դատարան բերվեց Վարուժան Ավետիսյանը, նա և Մանուկյանը գրկախառնվեցին: Նիստի մեկնարկին Մանուկյանի պաշտպանը՝ Հրանտ Գևորգյանը, դատարանից հետաքրքրվեց՝ ինչ կարգավիճակով է հարցաքննվում իր պաշտպանյալը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Պավել Մանուկյանը դատարան է հրավիրվել այդ քրգործով հարցաքննության նպատակով: «Պաշտպանության կողմը միջնորդել է, որ Դուք հարցաքննվեք այս քրգործի շրջանակներում: Դատարանը բավարարել է այս միջնորդությունը, Ձեզ հրավիրել է հարցաքննության նպատակով»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ խոսքը Զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստությանն առնչվող մեղադրանքի մասին է: Այդ մեղադրանքն առաջադրված է նաև Մանուկյանին՝ այս քրգործին առնչվող այլ քրգործի շրջանակներում:
Դատավոր Գրիգորյանը պարզաբանեց՝ քանի որ Մանուկյանն այդ քրեական գործով ունեք որոշակի դատավարական կարգավիճակ, ունի նաև այդ կարգավիճակից բխող իրավունքներ և պարտականություններ: «Դուք իրավունք ունեք հրաժարվելու նաև ցուցմունք տալուց, բոլոր հարցերին պատասխանելուց, և հիշյալ հանգամանքը որևէ անբարենպաստ հետևանք Ձեզ համար չի կարող առաջացնել, բացառությամբ՝ երբ կատարեք սուտ մատնություն, դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- ասաց նա:
Պավել Մանուկյանը նշեց, որ պատրաստ է պատասխանել, սակայն՝ միայն պաշտպանների՝ մինչև օրս ընդգրկված, գործող անցնող, նաև իր պաշտպանների հարցերին:
Հարակից հրապարակումներ`
- Ապացույցներն ընդհանրապես կապ չունեն մեղադրանքի հետ. Սեֆիլյանի պաշտպան
- Կարո՞ղ եմ փոխել այդ ցուցմունքը. Սեֆիլյանի գործով վկա
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստին պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
- ՄԻՊ. Ժ. Սեֆիլյանի և Գ. Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական առաջին նիստը տևեց մի քանի րոպե
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ