Կմեկնարկի պետծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորրորդ փուլը
Առաջիկայում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանով կսահմանվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ:
Քաղաքաշինության պետական կոմիտեից հայտնում են, որ մինչ օրս իրականացվել է ծրագրի երեք փուլ. ծրագրի մեկնարկին, որը սկսվել է 2014 թվականին Ադոնց 6/1 հասցեում` իրականացվել է 266, երկրորդ փուլում Ադոնց 6/2 հասցեում 175 և երկրորդ փուլում Ադոնց 6 հասցեում, 294 բնակարանային ծրագիր, իսկ չորրորդ փուլով նախատեսվում է ավելացնել ևս 265-ը:
Ծրագրին մասնակցել կարող են այն պետական ծառայողները, որոնց համակարգը ընդգրկված է ՀՀ կառավարության որոշման ցանկում:
Աղբյուրը հիշեցնում է, որ տարեվերջին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության քննարկմանն էր ներկայացրել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի չորրորդ փուլի պայմանների մասին որոշման նախագիծը, որը արժանացել էր գործադիրի հավանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան