Վենետիկի լեգենդար ջրանցքները ցամաքում են
Վենետիկի ամենագեղեցիկ լեգենդար ջրանցքները ցամաքում են, ուստի գոնդոլավարները ստիպված են թիավարել բառացիորեն կեղտոտ գետնի վրայով: Իտալական քաղաքում անոմալիայի պատճառը տարածաշրջանի համար արտասովոր ցուրտ եղանակն է, մշտական արտահոսքերը, սակավ տեղումները: Այդ ամենը հանգեցրել է նրան, որ պատմական ջրանցքներում ջրի մակարդակն ընկել է, իսկ որոշ վայրերում նույնիսկ հասնում է 60 սմ-ի։
Ըստ Daily Mail-ի՝ արդեն երեք տարի այդ տարօրինակ երևույթը հանդիպում է Վենետիկում: Երկու տարի առաջ ջրի մակարդակը ցածր է եղել նորմայից 72 սանտիմետրով, ինչը զգալիորեն կրճատում էր գոնդոլների և ջրային տաքսիների ճանապարհը:
Աշխարհի ամենահայտնի քաղաքներից մեկում զբոսաշրջությունը շարունակում է աճել, մինչդեռ տեղի բնակչությունը, հակառակը, կրճատվում է: Պատճառը զբոսաշրջային բումից առաջացած բարձր գներն են, բազմաբնակարան շենքերի էրոզիան, պատմական հատվածի տեխնիկական սպասարկման դժվարությունները, որտեղ չկան ճանապարհներ կամ մեքենաներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը