ԿԸՀ-ն Պուտինին գրանցել է որպես թեկնածու
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործող նախագահ Վլադիմիր Պուտինին գրանցել է որպես թեկնածու մարտին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Թեկնածուի վկայականը վերցրել է նրա վստահված անձը: Սերգեյ Կաբիշևը խոստացել է այսօրվա ընթացքում այն հանձնի Պուտինին:
«Բարդ փուլն անցավ: Կարևորը 315 հազար ստորագրությունն էր, որ ներկայացրեցինք ԿԸՀ: Մենք շնորհակալ ենք բոլոր ընտրողներին, որոնք աջակցեցին մեր թեկնածուին, ստորագրություն հավաքողներին, ովքեր հսկայածավալ աշխատանք կատարեցին, նոտարներին, ովքեր հաստատել են ցուցակները»,-ասել է Սերգեյ Կաբիշևը:
Հիշեցնենք, որ Պուտինն այս ընտրություններում ինքնաառաջադրվել է:
Ավելի վաղ հանձնաժողովը որպես թեկնածու գրանցել էր Վլադիմիր Ժիրինովսկուն և Պավել Գրուդինին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում նախագահական մրցավազքում կանանց ռեկորդ է սահմանվել
- Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
- Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվեց