Ապօրինի ծառահատման չորս քրեական գործեր միացվել են մեկ վարույթում
Այս գործով կան կալանավորվածներ:
Իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառած վնասի չափը պարզելու նպատակով քրեական գործով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք անտառտնտեսություններում նշանակվել են մասնագիտական ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է.
1.«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը՝ 9 միլիոն 771.750 ՀՀ դրամ, որից 4 միլիոն 589.000 ՀՀ դրամի վնասը վերականգնվել է.
2.«Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 12 միլիոն 490.500 ՀՀ դրամ.
3.«Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 99 միլիոն 845.583 ՀՀ դրամ.
4.«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ պատճառված վնասի չափը՝ 97 միլիոն 174.500 ՀՀ դրամ
5.«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը՝ 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ.
6. «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ պատճառված վնասի չափը՝ 637 միլիոն 959.000 ՀՀ դրամ.
7. «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 128 միլիոն 238.000 ՀՀ դրամ.
8.«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի անտառահատումների քրեական գործով 13 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ
- Ապօրինի ծառահատման փաստով հարուցված հերթական քրեական գործն ուղարկվել է դատարան
- Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ապօրինի ծառահատումների հետ կապված
- Ապօրինի ծառահատումների փաստով առաջադրվել են մեղադրանքներ
- «Շամլուղի»-ից ապօրինի ծառահատումների քրգործը դատարանում է