Իրավունք 19:00 09/02/2018 Հայաստան

Փաստաբաններն իրենց նկատմամբ սանկցիաների դեմ պայքարի նոր փուլ են սկսում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբաններ Նինա Կարապետյանցը և Արայիկ Պապիկյանը հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են՝ 2018 թ. փետրվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ գործադուլ են հայտարարում:

Որոշման դրդապատճառների ու նպատակների մասին տեղեկանալու համար Panorama.am-ը զրուցեց փաստաբանների հետ: Արայիկ Պապիկյանը նշեց, որ գործընկերոջ՝ Նինա Կարապետյանցի հետ դեռ երեկ հայտարարել էին առարկայական քայլերի դիմելու մասին, այդ քայլերից մեկն էլ գործադուլն է, որով ցույց են տալիս՝ իրենք չեն պատրաստվում ընդունել ապօրինությունները, շարունակելու են պայքարել:

«Որպես պայքարի միջոց այս պահին ընտրել ենք գործադուլը՝ հաշվի առնելով, որ հակասահմանադրական և կեղծ դրույթ են օրակարգ մտցնում փաստաբանների դեմ: Սա իրոք արհեստական է, որովհետև նրա կարիքը չունի ոչ հասարակությունը, ոչ էլ առավել ևս պետությունը: Սա չի քննարկվել փաստաբանների հետ, օրերի, ժամերի ընթացքում մտցվել է Ազգային ժողով,  զոռբայաբար փորձում են այդ ճանապարհով ինչ-որ նոր խաղի կանոններ թելադրել, որոնք փաստաբանական ինստիտուտը որպես քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտ, իսկ արդարադատության համակարգում անփոխարինելի ինստիտուտ ուզում են դարձնել ընդամենը գործիք, դա անթույլատրելի է»,- ասաց նա:

Պապիկյանը նշեց՝ իշխանությունն ուղղակի չի կարողանում ընկալել այն փաստը, որ իրենք կարող են հակառակ կողմեր լինել միայն դատական նիստերի դահլիճում, իսկ դրանից դուրս բոլորը մեկ նպատակ պիտի ունենան: Փաստաբանի խոսքով՝ դատական նիստերի դահլիճից դուրս իրենց դիտարկում են որպես հակառակորդ կամ թշնամի, փորձում են հաղթանակ տանել ոչ դատավարական ճանապարհով: Նման մոտեցումն, ըստ Պապիկյանի, պետականության դեմ ուղղված քաղաքականություն է:

Փաստաբանը նշեց՝ վստահ են, որ միջազգային կառույցներում ու ատյաններում իրենք կհաղթեն, բայց չի մտածում, որ հակառակ կողմեր են: «Սա առաջին հերթին ուղղված է հասարակության յուրաքանչյուր անդամի դեմ. եթե ես, որպես փաստաբան կաշկանդված եմ լինելու այդ տուգանքով, և այդ նիստի ժամանակ փորձելու եմ գնահատել այդ իրավիճակը՝ տուգանվել-չտուգանվելու մասով, չեմ բարձրաձայնելու բողոքս անարդարության դեմ, ապա դա, բնականաբար, ազդելու է ոչ միայն ինձ վրա, այլև իմ վստահորդի կամ պաշտպանյալի, իսկ իմ վստահորդը կամ պաշտպանյալը կարող է լինել հենց այդ կոճակ սեղմող անձը կամ այդ նախաձեռնության հեղինակը, ով այսօր փորձում է մեզ պատասխանատվության ենթարկել, այնպես որ, զայրույթս բավական մեծ է, որ իշխանությունները նման մոտեցում են ցուցաբերում, և հենց գործադուլ հայտարարելուս հիմնական պատճառը դա է»,- ասաց նա:

Պապիկյանը նշեց, որ կարծում է՝ իրենց գործադուլին էլի միացողներ կլինեն, նախապես այլ գործընկերների չեն տեղեկացրել, սակայն ուրախ կլինեն, եթե իրենց պայքարին միանան: Նա նշեց, որ տեղյակ է Փաստաբանների պալատի հայտարարության մասին՝ փետրվարի 14-16-ը գործադուլ անելու մասին, սակայն շատ ուրախ կլիներ, եթե չսպասեին այդ օրերին, ավելի վաղ միջոցներ ձեռնարկեին: Պապիկյանը վստահ է՝ ավելի մեծ գործողություններ իրականացնելու դեպքում պատկան մարմինները որևէ կերպ պիտի փորձեն այս հարցի լուծումը գտնել, պետք է հաշվի առնեն, որ շուրջ 2000 իրավաբան առաջարկներ ունեն, ասելիք, քննարկման կարիք ունեն, բայց իրենք ուղղակի անտեսում են:

«Չի կարելի այդպես վարվել մի այնպիսի համայնքի հետ, որտեղ հիմնականում կամ առավելապես լուրջ, գրագետ իրավաբաններ են, և այդ բոլորին ուղղակի թողնել լուսանցքից դուրս, անլուրջ է, սա չի կարելի այդպես վարվել: Ոչ թե սկզբունքորեն պիտի ցույց տալ, որ զոռբայաբար ամեն ինչ կարող են անել, այլ պիտի դա լիներ քաղաքակիրթ ճանապարհով»,- ասաց նա: Պապիկյանը նշեց, որ իր համար արդեն որոշել է նաև հետագա քայլերը, սակայն հուսով է՝ հերթը դրանց չի հասնի: Այդուհանդերձ, եթե մինչև փետրվարի 16-ը կամ ավելի կարճ ժամանակահատվածում խնդիրը որոշակի լուծում չստանա, ոչինչ տեղի չունենա, փետրվարի 16-ին մտադիր է որոշակի միջոցներ ձեռնարկել, որոնց մասին լրացուցիչ կհայտնի:

Նինա Կարապետյանցը նշեց՝ ցավալի է, որ խորհրդարանն իր մեջ ուժ չգտավ ճիշտ որոշում կայացնելու, և ինչ-ինչ նպատակներով այնուամենայնիվ որոշում կայացրեց, որ այսուհետ կարող են նաև փաստաբաններին տուգանել մինչև 100 հազար դրամի չափով: Փաստաբանն ասաց, որ իր համար այս դեպքում չի գործում ժողովրդական խոսքը՝ «մի ծաղկով գարուն չի գա»: «Ես կարծում եմ, որ մինչև վերջ պետք  է պայքարել, ինչքան որ մեր ուժերը ներում են, ինչքան որ ունենք այդ հնարավորությունները, գոնե ինքդ քո խղճի առաջ մաքուր լինելու համար պետք է պայքարել: Այո, մեր մնացած գործընկերներից կարծում եմ շատերը կմիանան մեր նախաձեռնությանը, սա պետք է բացատրել համակարգին, որ չի կարելի փաստաբանների հետ խաղ անել, սա լուրջ աշխատանք է, լուրջ ոլորտ է, և մենք մեր աշխատանքը անում ենք ազնիվ, պարկեշտ և նվիրված, հետևաբար մեզ հետ խաղ անել ուղղակի չի կարելի»,- ասաց նա:

Անդրադառնալով հայտարարությանը, որ դատախազներն այս տուգանքների դեմ բողոքի ակցիաներ չեն իրականացնի, Կարապետյանցն ասաց, որ իրեն այդ հայտարարությունը չի զարմացնում, քանի որ տարիների ընթացքում դատախազներն իրենց պահվածքի համար որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, առավելագույնը նկատողությամբ են բավարարվել, նախազգուշացումով, հետևաբար այս հարցը նրանց առհասարակ պետք է չհետաքրքրի, չանհանգստացնի, սակայն դա սխալ մոտեցում է:

«Կգա մի ժամանակ, երբ բոլորը, անգամ նրանք, ովքեր այս պահին շատ ինքնավստահ են ու համարում են, որ իրենք անձեռնմխելի են, ու իրենց ապագայում որևէ խնդիր չի սպասվում, շատ սխալվում են, որովհետև ես կարծում եմ՝ կգա այդ ժամանակը, և այս օրենքի ամբողջ խստությունն իրենք իրենց կաշվի վրա կզգան, այդ ժամանակ արդեն, ցավոք, հնարավոր է՝ չեն լինի այն փաստաբանները, ովքեր իրենց ոչ թե արարքները կփորձեն արդարացնել, այլ իրենց խախտված իրավունքների համար կփորձեն պայքարել»,- ասաց նա:

Կարապետյանցը նշեց, որ հետագա կոնկրետ գործողությունների պլան այս պահին չունի, որովհետև որոշումը շատ հանկարծակի են կայացրել, բայց ենթադրում է, որ ինչ-որ գործողություններ Արայիկ Պապիկյանի հետ կքննարկեն: Նա նշեց, որ փաստաբանները շատ ավելի անկախ են, ավելի կրեատիվ մտածողություն ունեն, և դեռ իրենք կմտածենք այն տարբերակները, որոնցով կկարողանան ներազդել: Փաստաբանը նշեց, որ այս որոշման հետ կապված շատ մեծ, լուրջ ու ծանր արձագանք է եղել նաև Հայաստանի սահմաններից դուրս:

«Հայաստանին լուրջ փորձություններ են սպասվում այս օրենքի կոնկրետ այս դրույթի հետ կապված: Սա ակնհայտ է, որ ուղղված է հենց փաստաբանների դեմ: Դա թե վիճակագրությունն է ապացուցում, թե դատարաններում լուսաբանվող վերջին դատավարությունները: Ցավում եմ, որ հերթական անգամ մեր իշխանությունները չգիտակցեցին պահի լրջությունը, իրենք իրենց դրեցին շատ վատ վիճակի մեջ: Մենք էլ մեր հերթին, որպես կազմակերպություն, անպայման ամեն կերպ տեղեկացնելու ենք ստեղծված իրավիճակի մասին, բարձրաձայնելու ենք այս խնդիրև տարբեր ատյաններում, որոնք կարող են ազդեցություն ունենալ»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}