Մեկ ամսում մրգի և բանջարեղենի գներն աճել են՝ համապատասխանաբար 10.0% և 34.3%ով. ԱՎԾ
2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 10.0% և 34.3% գնաճը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.1% գնանկում, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ` 34.3% գնաճ:
2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բանջարեղենի և մրգի 25.11%, բենզինի, դիզելային վառելիքի և փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի՝ 11.2% գնաճ: Վերոնշյալները սպառողական գների ինդեքսի ցուցանիշի կառուցվածքում ունենալով համապատասխանաբար 8.58% և 3.65% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 2.54 տոկոսային կետով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը