Բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 28.7 և 37.3%-ով. ԱՎԾ
2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.5% գնաճ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, կահույքի և կահավորանքի՝ 0.5%, կենցաղային սարքե րի՝ 0.7%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.1%, դեղագործական ապրանքների 1.3% գնաճ:
Միաժամանակ, ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, կոշիկի և հագուստի գները նվազել են համապատասխանաբար 4.7% և 2.7%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ բենզինի, դիզելային վառելիքի և փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գներն աճել են համապատասխանաբար՝ 5.4%, 16.3% և 11.8%ով, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 28.7%, 37.3% և 10.9-ով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը