Թղթե շերեփի ժամանակները վաղուց անցել են. Թևան Պողոսյան
Եթե մեր հույսն այն է, որ պետք է նստենք, ոչինչ չանենք, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը համբուրի մեր ճակատը և ասի, որ շատ լավն ենք, նման բան չի լինելու։ ՄԽ անդամ երկրները շահեր ունեն, մենք էլ մեր երկրի շահերով պետք է առաջնորդվենք։ Մեր գործողությունները պետք է պլանավորված լինեն ըստ այն բանի, թե որտեղ են մեր շահերը։ Իսկ մեր շահն այն է, որ անկախ Մինսկի խմբի առկայությունից՝ որևէ օր զոհ չունենանք։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր անվտանգությունը պետք է ապահովի ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններով, այլ սեփական շահերը պաշտպանելով։
Նրա խոսքով, թղթե շերեփի ժամանակները վաղուց անցել են։ Այժմ անվտանգությունը պետք է պահել երկաթե շերեփով։
«Ես կանխատեսել էի, որ ունենալու ենք հերթական հայտարարություն, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ էին անելու զերծ մնալ լարվածությունից, փորձել հավատարիմ մնալ պայմանավորվածություններին։ Այսինքն՝ ոչ տարբերություն նախորդ հայտարարությունների համեմատ։ Եղել է աշխատանքային, հերթական այցելություն։ Միգուցե Երևանի մասին Ալիևի հայտարարությունը և սահամնին ադրբեջանցների կողմից կրկին հայ զինծառայողի սպանելու դեպքը միգուեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար փոքրիկ «անակնկալներ» են եղել, բայց մեզ համար չպետք է անակնկալ լինեն։ Մենք պետք է մեր խնդիրներով առաջնորդվենք, իսկ ՄԽ համանապագահները, հասկանալի է, իրենց երկրների շահերից ելնեով, հերթական հայտարարություն են արել»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ ունենալուց, այնուհետ փետրվարի 9-ից 11-ը Լեռնային Ղարաբաղ այցից ու ԼՂ դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ։
Հայտարարությամբ համանախագահներն ընդգծում են 2017թ․-ի հոկտեմբերին Ժնևում ու դրան նախորդող՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ստանձնած պարտավորությունների բարեխղճորեն իրականացման կարևորությունը։
Համանախագահները նաև խոր մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին մարդկային կորուստների առնչությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություն․ Զերծ մնալ իրավիճակը բորբոքող հայտարարություններից ու սադրիչ գործողություններից
- Արցախյան հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ. Բուլղարիայի նախագահ
- Մինսկի խումբն ունի նոր խնդիր՝ բանակցելի դարձնել Ադրբեջանին. Արմեն Ռուստամյան
- Ադրբեջանն արհամարհանքով է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին. քաղաքագետ
- Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին
- ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է արել պահպանել շփման գծում առկա դրական միտումը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը