Առավոտ. Ցանկության դեպքում սոցոլորտի պատասխանատուները կարող են լուծում գտնել
«Երեխայի մանկասայլակով դժվար է շրջել Երևանում, մայթերը շենք շինություններն անմատչելի են, ինչ-որ տեղ մուտք գործելու համար ստիպված ես դիմել կողմնակի օգնության»,-«Առավոտ»-ի թղթակցին այսպես է պատասխանել Բելառուսից մեր երկրում երկու փոքրիկների հետ ժամանակավորապես հյուրընկալված տիկինը՝ «Երևանը դո՞ւր է գալիս նրան» հարցին:
«Ամեն անգամ, երբ քաղաքացիների իրավունքով զբաղվող հ/կ-ներն այս խնդիրը բարձրացնում են և պնդում են, որ ցանկության դեպքում սոցոլորտի պատասխանատուները կարող են լուծում գտնել, քաղաքային և մարզային իշխանությունները հակադարձում են, թե քաղաքաշինական միջավայրը մատչելի դարձնելը մեծ ծախսերի հետ է կապված: Օրերս նկատեցինք, թե Քանաքեռ-Զեյթուն համայնքի երկրորդական փողոցներից մեկի մայթն ինչպես է հարմարեցված, որն իրենից առանձնապես ծախսեր չէր պահանջում՝ համեմատությամբ տարին մի քանի անգամ ասֆալտապատվող փողոցների»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ