Հանրությանը ներկայացվել են Բարաք և Միշել Օբամաների պաշտոնական դիմանկարները
Բարաք և Միշել Օբամաները մասնակցել են Վաշինգտոնի ազգային դիմանկարային թանգարանում իրենց պաշտոնական դիմանկարների առաջին ցուցադրությանը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ իրեն շատ է դուր եկել Կեհինդե Ուայլիի դիմանկարը. Ուայլին պատկերում է աֆրոամերիկացիների դիմանկարներ՝ հին վարպետների ոճով: Դիմանկարային թանգարանի հրավիրյալների շարքում էին Սթիվեն Սփիլփերգը և Թոմ Հենքսը: «Որքան տեղյակ եմ՝ իմ ընտանիքից որևէ մեկը երբեք լուսանկարվելու համար կեցվածք չի ընդունել»,- ասել է Բարաք Օբաման:
Նա նշել է, որ անձամբ ինքը միայն դպրոցական ալբոմի համար է հատուկ կեցվածք ընդունել, ուստի հնարավոր է Ուայլիի համար հեշտ չի եղել պատկերել քիչ հմայք ունեցող մարդու: Միշել Օբամային դուր է եկել Էմի Շերալդի աշխատանքը: «Այժմ թխամորթ աղջիկները կգան այստեղ և այս կարևոր ամերիկյան թանգարանում կտեսնեն մի մարդու նկար, ով այնպիսին է, ինչպիսին իրենք են»,- ասել է Միշել Օբաման:
Դիմանկարների վերաբերյալ նաև կատակներ կան, ոմանք նշում են, որ դիմանկարում Բարաք Օբաման նման է Բեյոնսեին, իսկ Միշել Օբաման իրեն նման չէ: