Չբացահայտված Արցախը՝ լատվիացի ու լիտվիացի բլոգերների ֆիլմում
Լեռներ ու ձորեր, հինավուրց վանքեր ու գյուղեր, ժամանակակից քաղաքաներ ու հիանալի մարդիկ. այս ամենը կարելի է տեսնել չճանաչված Արցախի Հանրապետությունում, որն առավել հայտնի է Լեռնային Ղարաբաղ անունով:
Ներկայացվող ֆիլմը պատրաստվել է անցած տարվա սեպտեմբերին, Լատվիայի ու Լիտվիայի բլոգերների կողից: Նրանք Կովկասի այս փոքրիկ անկյունում են եղել մեկ շաբաթ, խոսել տարբեր մարդկանց հետ ու արդյունքում ունեցել այս գունեղ ու գեղեցիկ ֆիլմը:
Այն ստեղծողները նպատակ ունեն աշխարհի համար բացահայտել այս վայրն ու նրա տուրիստական ներուժը: Անկախ քաղաքական բոլոր դժվարություններից, այստեղ հազարամյակներ շարունակ ապրում են պարզ ու հյուրասեր մարդիկ, ովքեր մեծ ուրախությամբ են ընդունում բոլորին, որոնք ցանկանում են բացահայտել Երկրի այս անկյունը:
Այստեղ տուրիզմի զարգացման համար վերջին ժամանակներս շատ բան է արվել՝ հարմարավետ ճանապարհներ են կառուցվել, յուրաքանչյուրի գրպանին ու ճաշակին համապատասխան հյուրանոցներ են բացվել:
Հեղինակները նշում են, որ ֆիլմը փոխանցելու բան ունի աշխարհին, որտեղ ապրում են Ադրբեջանի տարածած կարծրատիպերով ու սարսափելի պատմություններով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախ այցելող զբոսաշրջիկներին կառաջարկվի նաև արկածային տուրիզմ
- Թուրք մտավորականներն Արցախ այցելելու համար Ալիևից ներողություն չեն խնդրել
- Ֆրիդման. Հպարտ եմ Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու համար
- Արցախ այցելող զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել
- Տիգրանակերտի հետազոտությունը շատ նոր խնդիրներ առաջ քաշեց. Արշավախմբի ղեկավար
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
- Շուշիի և Ասկերանի վարչական տարածքներում ստեղծվել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը