Սինգապուրում կախված ծառերով ու թփերով երկնաքեր կկառուցեն
Սինգապուրում 280-մետրանոց երկնաքեր կկառուցեն, որն այնքան կանաչապատ կլինի, որ ծառերն ու թփերը «դուրս կգան» կառույցից՝ ասես թեքելով այն: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Վեցանկյուն երկնաքերը, որը կդառնա ասիական մեգապոլիսում ամենաբարձր շենքրից մեկը, կտեղակայվի ֆինանսական թաղամասում: Սինգապուրի այս հատվածը ցանկանում են դարձնել «Քաղաք՝ այգում», և նոր նախագիծը նկատելիորեն կնպաստի այս նպատակի իրականացմանը:
Երկնաքերում կլինեն բնակարաններ, գրասենյակային տարածքներ և առևտրային զբոսավայրեր: Տրոպիկական կանաչը կզարդարի ոչ միայն հետիոտնային գոտիները, այլև գրասենյակային տարածքներն ու անգամ աստիճանները: Այգին կզբաղեցնի ողջ առաջին հարկը, մի քանի մակարդակով կանաչ օազիսներ կլինեն, որոնք նկատելի կլինեն դրսից. ծառերն ու թփերը կարծես շենքը հատելով դուրս են գալիս:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին