Միլանում ուսանողը թռել է մետրոյի գծերի վրա և փրկել երկամյա երեխային
Երիտասարդ իտալացին փրկել է Միլանի մետրոում ռելսերի վրա ընկած երեխային: Միջադեպի տեսահոլովակը հրապարակվել է Յութուբում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է փոքրիկ տղան վազելով ցատկում գծերի վրա: Նրա մայրը և այլ ուղևորները խուճապահար նետվում են դեպի երեխան, սակայն մեկ երիտասարդ անմիջապես ցատկում է ռելսերի վրա,վերցնում երեխային և նրա խաղալիքն ու բարձրանում վերև:
Ինչպես հայտնել Է Daily Mirror-ը, փրկված երեխայի անունը Մոհամեդ է, նա երկու տարեկան Է: Պատահարից հետո բժիշկները նրան զննել են, բայց լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել:
Նշվում է, որ երեխային փրկողն ընդամենը 18 տարեկան է, նրա անունը Լորենցո Պիանացա է: