Հայաստանի և Ճապոնիայի տնտեսական փոխգործակցությունը խորացնելու լուրջ ներուժ ունենք. Կարայան
«Հայաստանի և Ճապոնիայի տնտեսական փոխգործակցությունը խորացնելու լուրջ ներուժ ունենք»,- այս մասին նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն՝ այսօր Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիի հետ հանդիպմանը։
Նախարարի խոսքով՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերը բավականին արդյունավետ են եղել։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ճապոնիայի գործարար շրջանակների կապերի ամրապնդման հնարավորությունների շուրջ։
Մանաբու Հորին իր հերթին նշել է, որ լիահույս է, որ համաձայնագրի կնքմամբ երկու երկրների գործարար կապերն առավել կամրապնդվեն։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ