Ախալքալաքցի գործարար դերասանն ազատության մեջ է
Ախալքալաքի դատական նիստերի դահլիճից օրեր առաջ ազատ է արձակվել Ադամ Այվազյանը` դատավարական համաձայնագրի արդյունքում: Նա դատապարտվել է 1 տարի պայմանական ազատազրկման:
Jnews-ը գրում է, որ գործարար, դերասան Ադամ Այվազյանը փետրվարի 1-ին բանտարկվել էր 5000 լարիի գրավը չվճարելու համար, որի արդյունքում կանխարգելիչ միջոցը փոխվել է:
Ադամ Այվազյանն անձամբ չմեկնաբանելով իր ազատումը, ասել է, որ իր հարազատների հետ նշում է այս իրադարձությունն իրենց տանը:
Անցյալ տարի իր լավաշի փռում տեղի ունեցած միջադեպի պատճառով դատել էին Այվազյանին: Աշխատողներից մեկը ձեռքը վնասել էր հունցող մեքենայի մեջ: Ադամ Այվազյանի դեմ քրեական գործ էր հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինչը նշանակում է «Անվտանգության համար պատասխանատու անձի կողմից անձի անվտանգության կամ այլ անվտանգության միջոցների խախտում, ինչը հանգեցրել է ծանր կամ թեթև առողջական վնասների»: Նման իրավախախտման համար նախատեսվում է տուգանք, կամ ուղղիչ աշխատանքներ, 1 տարի ժամկետով կամ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան