Մոսկվայում երեք տարում 50 նոր մետրոկայարան կկառուցեն
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առաջիկա երեք տարիներին կկառուցեն մետրոյի 50 կայարան: Այդ նպատակի համար նախատեսված է ծախսել 500 մլրդ ռուբլի: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մարատ Խուսնուլինը:
«Ամեն տարի այդ նպատակի համար կհատկացվի 150-170 մլրդ ռուբլի: Առաջիկա երեք տարվա համար մենք բյուջեում նախատեսել ենք այդ գումարը, այն կազմում է մոտ 500 մլրդ ռուբլի»,-ասել է նա:
Միայն այս տարվա ընթացքում Մոսկվայի քաղաքային իշխանությունները մտադիր են 21 կայարան բացել, դրա արդյունքում մետրոկայարանի երկարությունը մոտ 50 կմ-ով կավելանա:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան