Ագարակում ցորենով բեռնված մեքենան շրջվել է
Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, շաբաթ երեկոյան տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (բեռնված մոտ 20 տոննա ցորենով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները բեռնատարի վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: