Դաղստանում կրակ են բացել Բարեկենդանը նշող մարդկանց վրա
Դաղստանի Կիզլյար քաղաքում կրակ են բացել Բարեկենդանի տոնը նշող մարդկանց վրա: Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, զոհվել է չորս մարդ, նույնքան մարդ ստացել է վնասվածքներ:
Հանցագործներին ոստիկանության աշխատակիցները չեզոքացրել են պատասխան կրակով: Հարձակումը տեղի է ունեցել կիրակի առավոտյան:
Ահաբեկչական որևէ կազմակերպություն դեռ հայտարարությամբ հանդես չի եկել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ հարձակվողը Դաղստանի քաղաքացի է, ծնված 1995 թվականին: Նա նախկինում երբևէ իրավապահների ուշադրության կենտրոնում չի եղել, ծայրահեղական գաղափարներով աչքի չի ընկել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան