Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա: Երևանում փետրվարի 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըստ կանխատեսումների, այսօր ցերեկը սպասվում է մինչև +13 աստիճան տաքություն: Առաջիկա գիշերները կգրանցվի 0-+2 աստիճան:
Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ