Թալիբներն Աֆղանստանում 20-ից ավելի ոստիկան են սպանել
«Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները Աֆղանստանի արևմուտքում բռնագրավվել են չորս պետական անցակետ և սպանել ավելի քանի 20 ոստիկանի։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղի լրատվամիջոցներին է հայտնել Ֆարահ նահանգի ղեկավար Ֆարիդ Բախթավարը։
«Զինված գրոհայինները անցած գիշեր Ֆարահրուդ գյուղում գրավել են անցակետեր և սպանել 24 ոստիկանի: Թալիբները Շամալգայում առևանգելեն ևս չորս ոստիկանի, նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ»,- ասել է Բախթավարը։
Ավելի վաղ, տեղական պաշտոնյաները հաստատել են Աֆղանստանի արևմուտքում «Թալիբանի» հետ բախումների ժամանակ ութ ոստիկանի մահը: