«Ռուսաստանը Վրաստանի համար վտանգ ներկայացնող երկրներից է»
Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Սուջիաշվիլին նշել է՝ ինչն է սպառնում Վրաստանին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, սպառնալիքների թվում է նաև Ռուսաստանը:
Սուջիաշվիլին հանդիպել է պաշտպանության և անվտանգության, Կովկասի ու սփյուռքի և արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեների անդամների հետ: Երեք կոմիտեների համատեղ նիստը անցկացվել է փակ ռեժիմով:
Հանդիպումից հետո նա լրագրողներին ասել է, որ հետախուզական ծառայությունը պատգամավորներին ներկայացրել է միջազգային հարթությունում գործընթացների վերաբերյալ իր տեսլականը: Նրա խոսքով՝ խոսել են բազմաթիվ երկրների մասին և այն երկրների, որոնք կարող են սպառնալ:
Ծառայության ղեկավարը նշել է, որ օրինակ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Վրաստանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան