Ազատության հրապարակում ՀԱԿ-ը հոբելյանական հավաք անցկացրեց
Ազատության հրապարակում անցկացվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաքը: Սկզբում հնչեց «Շեփոր Աշոտ»-ի կատարմամբ Արտեմ Այվազյանի հեղինակած երաժշտությունը «Ինչու է աղմկում գետը» ֆիլմից: Հիշեցնենք, որ պատմական շեփորն առաջին անգամ հնչեց 1988թ-ի փետրվարի 21-ի հանրահավաքում՝ ճիշտ 30 տարի առաջ:
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն ասաց՝ շեփորը, որով նվագել է Աշոտ Միրզոյանը, գտնվում է պատմության թանգարանում: ՀԱԿ անդամն իր հետ բերել էր կոնգրեսի թանգարանում պահվող շեփորը, որով նվագել է Միրզոյանը:
«30 տարի առաջ այս հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը: Այստեղ սկսվեց շարժում, որը խարխլեց Սովետական կայսրության հիմքերը: Ղարաբաղյան ազատագրական շարժումն անկախական շարժումների առաջնեկն էր»,-շնորհավորելով շարժման մասնակիցներին ու հրապարկ եկածներին՝ հայտարարեց Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ ղարաբաղյան շարժումն առաջինն էր իր հումանիզմով, երկարակեցությամբ, մոբիլիզացիայով, կազմակերպվածությամբ, արդյունքով:
«Մեր նման տարբեր երկրներում եղան հզոր շարժումներ՝ Ուկրաինայում, Վրաստանում, Լեհաստանում, Մերձբալթիկայում ու Եվրոպայում, բայց ամենաարդյունավետը, ամենաքիչ կորուստներովը Ղարաբաղյան շարժումն էր: Այդ շարժման հզոր լինելու հիմնական գաղտնիքը Ղարաբաղ կոմիտեն էր, որի նկատմամբ մեծ վստահություն կար»,-ասաց Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ այսօրվա հավաքը կուսակցական չէ, այն ազգային շարժմանն է նվիրված:
Նա հիշատակեց շարժման ակունքներում կանգնածների անունները՝ Իգոր Մուրադյան, Վաչե Սարուխանյան, Մանվել Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արաքցյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Սամսոն Ղազարյան, Դավիթ Վարդանյան, Ռաֆայել Ղազարյան, Աշոտ Մանուչարյան, Համբարձում Գալստյան:
«Նրանք բոլորն էլ արժանի են ծափահարությունների, հիշենք, որ Ղարաբաղ կոմիտեի անդամներից երեքն արդեն չկան՝ Ռաֆայել Ղազարյանը, Համբարձում Գալստյանը, Սամվել Գևորգյանը»,-ասաց Ա. Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կշարունակենք մեր անկասելի ուղին. Բակո Սահակյան
- Սերժ Սարգսյան. Մենք անելու ենք անհամեմատ ավելին և կրկին համարելու ենք, որ քիչ է
- Արցախի նախագահ. Կարող ենք հպարտորեն արձանագրել, որ մեր ժողովրդի ընտրությունը ճիշտ էր
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան