Իրավունք 15:44 20/02/2018 Հայաստան

Կատարվող քայլերի շնորհիվ կունենանք ավելի որակյալ արդարադատություն. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարարությունը 2017 թ. համար ունեցել է 6 գերակա խնդիր, 18 միջոցառում: Ավտոմատ համակարգով իրականացվող գնահատականը կազմել է 92.2 միավոր: Այս մասին, ամփոփելով 2017-ին կատարված աշխատանքները, նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նախարարի խոսքով՝ տարվա ընթացքում ամենակարևորը օրենսդրական աշխատանքն է եղել, որը պայմանավորված է Սահմանադրության ընդունմամբ:

«Մենք պետք է ընդունեինք այս ժամանակահատվածում մի շարք սահմանադրական օրենքներ, և դրանցից վեցն արդեն մշակվել և ընդունվել են մինչ այս պահը, իսկ Ազգային Ժողովը քննարկում է վերջին սահմանադրական օրենքը. դա հանրաքվեի մասին օրենքն է: Մշակվել են բազում այլ ֆունդամենտալ իրավական ակտեր, ինչպիսին, օրինակ, ԿԲ-ի, դատախազության մասին և այլ իրավական ակտերն են»,- ասաց նա:

2017-ին մշակվել է Սահմանադրությունից բխող 30 օրենքի նախագիծ, ընդ որում՝ յուրաքանչյուր օրենքի նախագիծ ենթադրել է մի շարք այլ օրենքներում փոփոխություն, հարակից օրենքները 145-ն են եղել:

Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Սահմանադրությունից բխող 175 նախագիծ է մշակվել, 35 այլ օրենքների նախագծեր և կից 60 օրենքի նախագիծ: Նախարարի խոսքով՝ կարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել, դատական օրենսգրքի ընդունումն էր և դատական համակարգի նոր հայեցակարգը: Հարությունյանը նշեց, որ նախորդ տարի որդեգրել էին երկու հիմնական ուղղություն, որոնցից մեկը դատարանների օպտիմալացումն էր և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, իսկ երկրորդը` մասնագիտացումը:

Օրենքով արդեն ստեղծվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության մեկ դատարան, որի նպատակը եղել է դատավորների ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական շրջանների դատարաններում տարբեր գործերի հոսք կար և որոշակի գործերով դատավորների գերծանրաբեռնվածություն: Ծանրաբեռնվածությունը հավասարեցնելով, ըստ նախարարի, կլուծվի շատ լուրջ խնդիր, սա նաև հակակոռուպցիոն ուղղվածություն ունի:

«Մասնագիտացման առումով մենք կատարել ենք մի շարք քայլեր: 2019 թվականին մենք ստեղծելու ենք սնանկության դատարան, իսկ մինչ այդ արդեն քայլեր ենք ձեռնարկում, որ համապատասխան մասնագիտացմամբ դատավորների խումբ ձևավորվի:  Իհարկե, սրանով չենք սահմանափակվում, և բազում նորամուծություններ են լինելու. մասնավորապես այն, որ փորձում ենք բեռնաթափել գործերի մի մասը՝ դատարաններից դրանք տեղափոխելով այլ տիրույթներ: Վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ կկարողանանք ունենալ ավելի որակյալ արդարադատություն»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ կարևոր ուղղություններից մեկն էլ եղել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը, հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, որը մարդու իրավունքների բոլոր ոլորտներում ունի 96 գործողություն: ՄԻ պաշտպանության ոլորտն, ըստ նախարարի, շատ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում:

«Այս ոլորտում իրականացվում է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 17 մլն եվրո է: Այն նախատեսում ենք իրականացնել 5 ոլորտներում՝  ընտրական համակարգի բարելավման,  խոշտանգումների կանխարգելման,  կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման,  խտրականության դեմ պայքարի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում»,- ասաց նա:

Անդրադառնալով միջազգային իրավական համագործակցությանը` նա նշեց, որ 2016 թվականի հետ համեմատած էապես աճել է այն միջազգային փաստաթղթերի թիվը, որոնց հետ կապված մեր երկիրը ինչ-որ կերպ մասնակցություն է ցուցաբերել: Հարությունյանն ընդգծեց ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի թիվը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է, ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ-ն օր օրի առավել ակտիվ կարգավորիչ դեր է սկսում խաղալ այս տարածքում:

Միջազգային համագործակցության հետ կապված` նա նշեց, որ գործընկերների հետ աշխատանքն  էապես ակտիվացել է` հաշվի առնելով ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Իրավական փոխօգնության ոլորտում  ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է գալիս որպես կենտրոնական մարմին: Փաստաթղթերի ծավալն այստեղ ևս էապես ավելացել է: Եթե 2016 թվականին դրանք մոտ 1800 էին, ապա 2017 թվականին` 2628 գործ:

Հարությունյանի խոսքով՝ ԴԱՀԿ աշխատանքի պատկերը ուսումնասիրելու դեպքում, եթե համադրվի կատարողական վարույթների թիվը հինգ տարի առաջ և ներկայում, ապա ակնհայտ կլինի դրանց վիթխարի աճը: Նախարարը նշեց՝ այդ քանակը հնարավոր չէր լինի սպասարկել, եթե բազմաթիվ էլեկտրոնային գործիքներ չներդրվեին:

«Այսինքն՝ մի կողմից հեշտացնում ենք քաղաքացիների, մյուս կողմից՝ մեր կյանքը»,- նշեց նախարարը:

Նա հայտնեց, որ պետռեգիստրում ևս այս տարի էլեկտրոնային գործիքներ են մշակվել, շուտով կներդրվի լիցենզիաների միասնական մատյանը, լինելու է մեկ միասնական պաշտոնական հարթակ, բոլորի տվյալներն այնտեղ զետեղված են լինելու: Նախարարը նաև արձանագրեց, որ բարձրացել է մեր քաղաքացիների իրավագիտակցության աստիճանը. եթե 2013-ին ՄԻԵԴ-ից Հայաստանի դեմ ընդամենը 2 վճիռ էր, 2016-2017 թթ միասին՝ 27 վճիռ: Այս վիճակագրությունն, ըստ նախարարի, ներկայացնում է նաև այն, թե Հայաստանն ինչ արագությամբ է կարողանում կատարել ՄԻԵԴ վճիռները:

Հարությունյանը հայտնեց, որ վճռին հաջորդող երկու կարևոր պարտավորություններն են՝ անձի իրավունքների վերականգնումը, այսինքն՝ փոխհատուցումը, երկրորդը՝ համակարգային՝ օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունները: Ներդրվել է Էլեկտրոնային թեժ գիծ ՝ e-hotline.am, որը թույլ է տալիս դիմել, նաև հետևել դիմումի ընթացքին: Նախարարը նշեց, որ փորձել են նաև քաղաքացիների տեղեկացվածության հարցը լուծել, քանի որ կոռուպցիան ծաղկում է, երբ քաղաքացին տեղեկացված չէ:

ՀՀ ՔԿՀ-ներում արդիականացվել են բժշկական ծառայությունները: 11 ՔԿՀ-ներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով  Նախարարը հայտնեց, որ այս տարի առողջապության ծառայությունն ամբողջովին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից` ենթարկվելով արդարադատության նախարարությանը: Անդրադառնալով Պրոբացիայի ծառայության՝ նախարարն ասաց, որ այս ոլորտում խնդիրներն ավելի շատ են, քան լուծումները: Նա, սակայն, համոզմունք հայտնեց, որ Պրոբացիայի համակարգը շատ մեծ ապագա ունի, թեև հաջողությունները մինչ այս պահը մեծ չեն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}