Թուրքիայի մի խումբ պետծառայողներ ապաստան են խնդրել Հունաստանից
Թուրքիայի 17 քաղաքացի քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նրանք Թուրքիայից անցել են Հունաստանին պատկանող Ինուսես կղզի։
Ապաստան հայցողները պետական ծառայողներ են։ Վերջիններս արդեն հասցրել են ցուցմունք տալ։
Թուրքական աղբյուրները չեն նշում, թե ինչ պատճառով են Թուրքիայի քաղաքացիները ապաստան խնդրել Հունաստանից։
Հունական «Kathimerini» թերթը տեղեկացրել է, որ միայն 2017 թվականին Հունաստանից 800 Թուրքիայի քաղաքացի ապաստան է խնդրել։
2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մի խումբ թուրք զինվորականներ փախան Հունաստան և ապաստան խնդրեցին տեղի իշխանություններից։ Դրանցից մի մասը արտահանձնվել են Թուրքիային, իսկ որոշ զինվորականների արտահանձման հարցը դեռ լուծված չէ։ Հունական կողմը Թուրքիայի իշխանություններից երաշխիքներ է պահանջում, որ զինվորականները Թուրքիայում արդար կդատվեն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան քրգործ կհարուցի Գերմանիայում ապաստանած թուրք մտավորականների դեմ
- Թուրք զինվորականը քաղաքական ապաստան է խնդրել Կիպրոսի հունական հատվածից
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան