88-ից հետո հաջողվել էր կուտակել՝ միասնականություն, էներգետիկա, շարժումը նորից պետք է հավաքենք. Թևան Պողոսյան
«Մենք պետք է կարողանանք դասերը վերլուծել՝ ինչ տեղի ունեցավ 30 տարի առաջ, ինչ երազանքներ ունեինք, և ինչ կատարվեց այդ ճանապարհին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախյան շարժման 30-ամյակին։
Նրա խոսքով՝ Արցախի գոյատևումը կախված է Հայաստանի հզոր լինելուց։
«Այսօրվա դրությամբ մեջ առջև դրված է նոր մարտահրավեր, պետականաշինության, հզոր երկիր ձևավորելու խնդիր։ Մենք պետք է հասկանանք, որ մեր խնդրի լուծողը մենք ենք։ Ի վերջո Արցախյան շարժումը միտված էր միացման, դրա հիմքում գլխավոր խնդիրը միասնականությունն էր, բայց ցավոք այսօր հակառակ ճանապարհով ենք գնում, մեր հասարակության մեջ բաժանումներ են գնում»,- ասաց Պողոսյանը։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահը նշեց, որ պետք է հարցին այսպես նայել՝ այս 30 տարվա մեջ ինչ չունեինք և զարգացրեցինք, և ինչը ունեինք, որ պետք է ավելի շատ զարգացնեինք ու չկարողացանք։
«Այսօր պետք է հասկանանք, որ հայկականը պահպանելու ու տարածելու խնդիր ունենք։ Ես հավատում, որ միակ տեղը, որտեղ հայն իրեն երջանիկ է զգալու՝ Հայաստանն է։ Այլևս մի մտածեք, որ մեր հավաքման կետը պետք է դառնան հոգեհանգիստներն ու թաղումները, պետք է սովորենք միասին ուրախություն կիսել։ Այն ինչ-որ 88-ից հետո հաջողվել էր կուտակել՝ միասնականությունը, էներգետիկան, շարժումը նորից պետք է հավաքենք»,- հավելեց Թևան Պողոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը