Ջենիֆեր Լոուրենսը հայտարարել է դերասանական կարիերան թողնելու մասին
«Քաղցած խաղեր» ֆիլմի աստղ, Օսկարի դափնեկիր և երեք «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հայտարարել է հանուն հասարակական գործունեության աշխատանքային կարիերան ընդհատելու մասին: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Դերասանուհին մտադիր է առաջիկա տարին նվիրել երիտասարդությանը քաղաքական գործունեության մեջ ներգրավելու աշխատանքին: Մինչև աշխատանքային դադարի մասին հայտարարելը՝ դերասանուհին մեծ էկրանին կերևա «Կարմիր ագռավ» թրիլլերում և «X մարդիկ» -ի հերթական մասում:
Լոուրենսը նախկինում ևս քաղաքական և հասարակական ակտիվությանը մեծ ուշադրություն էր հատկացնում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան