Սմբատ Սաիյան. Յուրաքանչյուր փորձաքննության համար նոր հանձնաժողով է գործելու
2018 թ. հունվարի 1-ի տվյալներով Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 193 հազար մարդ: Նրանցից 8 200-ը՝ երեխաներ են, 9 900-ը՝ առաջին խմբի հաշմանդամներ են: Նախորդ տարվա համեմատ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հանրապետությունում նվազել է մոտ 13 հազարով: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման թվեր հրապարակեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:
«Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մենք թևակոխել ենք ակտիվ փուլ: Կառավարության վերջին նիստում վարչապետը հանձնարարական տվեց՝ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը բարելավելու, արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու մասին»,-նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով, շուտով կառավարություն կներկայացվեն իրավական ակտերի նախագծեր, որոնց խնդիրներից մեկն էլ առողջապահական ու սոցիալական պաշտպանության համակարգերի պատասխանատվության շրջանակների հստակեցումն է, այս առումով նախատեսում են բարալեվել անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու գործընթացը:
«Այսօր դրանք իրականացվում են պոլիկլինիկաների կողմից, սակայն որոշկի թերություններ են արձանագրվում, նախատեսվում է մեծացնել վերահսկողությունը առողջապահական գործողությունների նկատմամբ»,-առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց փոխնախարարը:
Հաջորդը նախատեսում են բարելավել, կատարելագործել բուն բժշկասոցիալական փորձաքննության ընթացակարգերը, որը նախատեսում է էլեկտրոնային տեղեկատվության ստացում անձի առողջական վիճակի վերաբերյալ: Նախատեսվում է վերանայել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների ձևավորման ընդհանուր տրամաբանությունը:
«Տարածքային հանձնաժողովներից նախատեսում ենք անցում կատարել համապատասխան մասնագետների բանկից պատահականության սկզբունքով ընտրված հանձնաժողովներին: Յուրաքանչյուր փորձաքննության համար նոր հանձնաժողով է գործելու, նախատեսում ենք նոր համակարգը գործարկել 2019-ի հունվարից»,-ասաց բանախոսը:
Սաիյանի խոսքով, այս քայլերը նպատակ ունեն բարձրացնել փորձաքննության օբյեկտիվությունը, անձի առողջական վիճակի մասին դասակարգված տեղեկատվություն ձևավորել, հստակ կանոնակարգել գործընթացը՝ ֆիքսելով յուրաքաչյուրի պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանը, փոխնախարարի խոսքով, այն լինելու է գնահատված կարիքի հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար է. վարչապետ
- Գերմանականով հազիվ եմ քայլում, չինականով ո՞նց քայլեմ. հաշմանդամների ակցիան կառավարությունում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը