Տրանսպորտի նախարարության շենքի գնման հետ կապված առաջարկներ կան. Արման Սահակյան
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հետ կապված 6 աճուրդ է իրականացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Վարչության պետը միաժամանակ հայտնեց, որ այս պահին ունեն առաջարկ. «Պատասրատվում է վարչապետի որոշման նախագիծ՝ ստեղծել բանակցող հանձնաժողով: Որոշման նախագիծը շուտով պատրաստ կլինի, որից հետո կբանակցենք այն կողմի հետ, որը ցանկություն ունի ձեռք բերելու շենքը»,- նշեց նա:
Արման Սահակյանի խոսքով՝ բանակցությունների ժամանակ ուշադրություն են դարձնելու ներդրման ծավալներին, ինչպես նաև հասկանալու են՝ ինչ կառույց է լինելու Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք, որ 2016 թ-ին ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշում էր ընդունվել՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր ակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 2520 հա մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով:
Աճուրդի մեկնարկային գին էր սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 13 մլրդ 223 մլն 413 հազար 600 դրամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր