Քաղաքական 11:08 21/02/2018 Հայաստան

Կասպրշիկի գրասենյակ. Դիտարկումները վստահության ամրապնդման միակ միջոցն են զինվորական ոլորտում

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի»: ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներից հետո մեծ մասամբ նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածում Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը:

Ի՞նչ նպատակ ունեն դիտարկումները, դրանց արդյունքում ի՞նչ են արձանագրում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Այս ու այլ հարցերի պատասխանները Panorama.am-ը ստացել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակից:

Panorama.am-Ի՞նչ պարբերականությամբ են Ձեր դաշտային օգնականները դիտարկում անցկացնում Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:
Պատասխան-ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պլանային դիտարկումներ է իրականացնում ամիսը մոտ երկու անգամ։

Panorama.am-Ի՞նչ նպատակ ունեն այդ դիտարկումները: Տարածված կարծիք կա, որ դրանք ձևական բնույթ ունեն:
Պատասխան-Դիտարկումները տեղում առկա իրավիճակի արձանագրումն են, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ կողմերից։ Դիտարկումների ժամանակ անձնակազմին զեկուցում են և քաղաքացիական, և զինվորական իշխանությունները։ Բացի այդ, տեղական հրամանատարների հետ քննարկվում են հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ստանում ենք ամփոփ տեղեկատվություն շփման գծում արձանագրված իրավիճակի մասին։ Դիտարկումները վստահության ամրապնդման միակ միջոցն են զինվորական ոլորտում, և  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն այն պարբերաբար անցկացրել է սկսած 1996 թ-ից։ Այն տրամադրում է տեղեկատվություն առաջին ձեռքից և արձանագրվում ԵԱՀԿ նախագահությանը, Մինսկի խմբի համանախագահներին, Մինսկի խմբին ուղղված զեկույցներում։


Panorama.am-Դիտարկումների ընթացքում ի՞նչ հանգամանքների վրա է հատկապես ուշադրություն դարձվում՝ բնակավայրերից զորամասերի, զենքի տեղակայման հեռավորությա՞ն, կողմերի զինված ուժերի շա՞րժի… Թվարկեք խնդրում եմ բոլորը:
Պատասխան-Կողմերն իրենց համար հետաքրքրություն ներկայացնող զինվորական և քաղաքացիական ոլորտներին առնչվող հարցեր են բարձրացնում։ Քաղաքացիական տեսակետից տեղական իշխանությունները խոսում են այն մասին, թե ինչպես է բնակչությունը տուժում է հակամարտության չլուծված լինելու պատճառով։ Կողմերի բարձրացրած բոլոր հարցերը զեկուցվում են ԵԱՀԿ նախագահությանն ու Մինսկի խմբի համանախագահներին։

Panorama.am-Մի քանի անգամ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն տարածած հաղորդագրություններում նշել է, որ ադրբեջանական կողմը երաշխիքներ չի տվել ապահովելու ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: Այդ դեպքերում ո՞րն է եղել Ձեր արձագանքը:
Պատասխան-ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտարկումները մանրակրկիտ կերպով նախապատրաստվում և համաձայնեցվում են կողմերի հետ։ Մասնակիցների անվտանգությունն ապահովելու, պահպանելու նպատակով դրանք անցկացվում են ռազմական ուղեկցորդների օգնությամբ։ Բացի այդ, անվտանգության երաշխիքները տրամադրվում են դիտարկումն անցկացնելու հարցման պաշտոնական պատասխանում, ինչպես նաև տեղական հրամանատարների կողմից հենց դիտարկման ընթացքում։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի անվտանգության ապահովումը երբևէ չի մերժվել կողմերի կողմից։

Panorama.am Պարբերաբար անցկացվող դիտարկումներն ի՞նչ են ցույց տվել, շփման գծի ո՞ր հատվածներն են առավել խնդրահարույց, կողմերից ո՞րն է առավել հաճախ խախտումներ թույլ տալիս:
Պատասխան-Տարբեր առիթներով շփման գծի բոլոր հատվածներում էլ արձանագրվել են զինադադարի խախտումներ և լարվածության աճ։

Panorama.am-Շնորհակալություն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է
Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։ Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում են կատարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ԿԳՄՍ-ի շրջաբերականը՝ հնարավոր բոլոր տարբերակներով կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու
Ծառայել իր զեմլյակին, թե՞ ժողովրդի կողմն անցնել։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան  տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Մայիսի 7-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 7-ին ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am
23:14
«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է  «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:55
Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ի ապազգային ու  հակապետական նախաձեռնություններին անդուլ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն...
Աղբյուր` Panorama.am
21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացեցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}