Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել և չի հեռացրել
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել և չի հեռացրել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով Կենտրոն հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարի պաշտոնից ազատվելու մասին լուրերին:
Նա հիշեցրել է, որ 2017 թվականի հունիսի 1-ից ԱԺ պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես ինքը դադարել է լինել Կենտրոն հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը:
«Վստահ եմ՝ բոլորն էլ տեղյակ են, թե ՀՀ ԱԺ պատգամավորն օրենքով սահմանված կարգով ինչպիսի աշխատանք կարող է իրականացնել, իսկ հեռուստաընկերությունում լրատվական բաժնի ղեկավարի գործառույթներն այդ շարքին չեն դասվում: Այդ մասին ես հայտարարել եմ դեռևս մանդատը ստանալու օրը: Այս ընթացքում Էպիկենտրոն լրատվական ծրագիրն ունեցել է և ունի գլխավոր խմբագիր՝ Բաղդասար Մհերյանը, ով էլ իրականացրել է այդ գործառույթները: Իսկ Կենտրոն հեռուստաընկերության հետ իմ գործակցությունը, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, եղել է ամենօրյա ռեժիմով և այդպես էլ շարունակվելու է: Զուտ ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար, խորհուրդ կտամ ցանկալին իրականության տեղ հրամցնելու ապարդյուն ջիգեր այլևս չգործադրել»,-մասնավորապես գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ