Եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականների հնչեցումը հանրային պահանջ է. Աշոտյան
«Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը և հակահայ հայտարարությունները քայլեր են՝ ուղղված տարածաշրջանի անվտանգության ապակայունացմանը, որոնք նաև նվազեցնում են խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն՝ այսօր Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը։
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականների հնչեցումը հանրային պահանջ է, իսկ հակառակը խաթարում է միջազգային ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը տարբերվում է տարածաշրջանի այլ հակամարտություններից և այն պետք է շարունակել դիտարկել առանձին համատեքստում:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է ազգային խորհրդարաններում համաձայնագրի արագ և դյուրին վավերացումը: Այս համատեքստում նաև ընդգծվել է խորհրդարանական հարթակներում ԵՄ-ի նոր համաձայնագրով սահմանված համագործակցության ոլորտներում առավել նպատակային աշխատանքների իրականցումը:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խորհրդարանն այս հարցում ունի եվրոպական ինստիտուտների աջակցության կարիքը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հավանաբար մինչև ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի ԵՄ համաձայնագիրը
- Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ սկզբունքային մոտեցումը. Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ