Գյումրիում փլուզման հետևանքով բնակիչներ են տարհանվել
Անցած գիշեր ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ):
Փրկարարները տարահանել են 11 բնակիչ (2 երեխա), անվտանգության ժապավենով սահմանազատել վտանգավոր հատվածը:
Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետի կողմից տարահանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ