ԲՆ. Ավտոմատ կառավարվող ուղեփակոցները բացառում են աշխատակիցների միջամտությունը քաղաքացիների մուտք գործելուն
ԲՆ ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել «Ջրվեժ» անտառապարկի վերանորոգված վարչական շենքի, նոր ավտոմատ ուղեփակոցների բացման և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստանը) «Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում ՊՈԱԿ-ին բարձրակարգ հակահրդեհային տեխնիկայի նվիրաբերման արարողություն։
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ ավտոմատ կառավարվող ուղեփակոցները բացառում են անտառապարկի աշխատակիցների միջամտությունը պահպանվող տարածք հանգստի համար քաղաքացիների մուտք գործելուն, իսկ ակտիվ հանգստի այլ ծառայություններից օգտվելու համար տեղում առկա է հաշվիչ դրամարկղ, ինչը էականորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը։
WWF-Հայաստանի նվիրաբերած հրշեջ պոմպերով հակահրդեհային ամենագնաց մեքենան կարող է հաղթահարել բարդ տեղանքները, ինչպես նաև կիրառվել փրկարարական նպատակներով: Այն կարող է օգտագործվել նաև ոռոգման նպատակներով՝ հատկապես այն տարածքներում, որոնք դժվարամատչելի են և տեղերում բացակայում են ոռոգման համակարգերը։
Արգելոցապարկային համալիրի աշխատակիցներին հակահրդեհային մեքենայի հետ միասին տրամադրվել են նաև հրակայուն համազգեստ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնք կհեշտացնեն համալիրի պահպանության աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ