Էլվիս Փրեսլիի դուստրը նախկին մենեջերից դատարանով 100 միլիոն դոլար է պահանջում
Էլվիս Փրեսլիի միակ դուստրը դատի է տվել իր նախկին մենեջեր Բարրի Սիգելին՝ իրեն ավելի քան 100 միլիոն դոլարի նյութական վնաս հասցնելու համար։ Իր՝ Լիզա Մարիա Փրեսլիի պարտքերը գերազանցում են 16 միլիոն դոլարը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Կինը հաստատում է, որ Սիգելը խաբել է իրեն և չի կարողացել ղեկավարել Elvis Presley Enterprises հիմնադրամը։
Համաձայն հայցի՝ մենեջերը 2005 թվականին վաճառել է ընկերությունում Լիզա Մարիա Փրեսլիի 85 տոկոս մասնաբաժինը՝ 100 միլիոն դոլար եկամւտը ներդնելով Core Entertainment ընկերության մեջ։ Վերջինս 2006 թվականին սնանկացել է, ինչի արդյունքում ռոքնռոլի արքայի միակ ժառանգորդուհին 24.5 միլիոն դոլար է կորցրել։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր