Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումարներ հափշտակող հանցավոր խումբ
Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ Գ. Ստեփանյանը ոստիկանության Արարատի բաժին օրեր առաջ հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ 2018թ. hունվարի 22-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդի քաղաքի մասնաճյուղում իր անվամբ գրավադրվել է Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժի կողմից իրեն տրված 224 գրամ ոսկու ձուլակտորներ, որոնց դիմաց տրված 5029 ԱՄՆ դոլարը բանկից ստացել է Վրեժը և որպես պարգևավճար իրեն է տվել 120.000 ՀՀ դրամ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դրանից հետո վարկի տոկոսագումարի վճարման օրը Վրեժը հայտնել է, որ որևէ գումար իրեն չի տրամադրի, ցանկության դեպքում կարող է գրավադրված ոսկին թողնել բանկի տնօրինությանը, որից հասկացել է, որ նշված 224 գրամ
ոսկու ձուլակտորները կեղծ են:
Նույն օրը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի գլխամասից ստացվել է Գ. Ստեփանյանի կողմից ոսկու գրավադրման և վարկի ձևակերպման գործընթացի տեսագրությունը: Դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից 21.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Աարատի մարզի Վեդիի քննչական բաժնի վարույթ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ նույն մեխանիզմով ևս երկու անձանց անվամբ նույն մասնաճյուղում վարկեր են ձևակերպվել: Պարզվել է նաև, որ ոսկու ձուլակտրոները Վրեժ. Հ.-ին են տվել Ա. և Ա. Թաթոսյան եղբայրները՝ Գ. Սարդարյանի միջնորդությամբ:
2018թ. փետրվարի 23-ին «Արդշինբանկ» ՓԲԸ Վեդու մասնաճյուղից առգրավվել են Գ Ստեփանյանի և Տ. Ղուկասյանի անվամբ գրավադրված ոսկու ձուլակտորները և նույն օրը նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Համաձայն ստացված եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված դեղնավուն երանգի մետաղից պատրաստված ձուլակտորները պատրաստված են պղինձ-ցինկ համաձուլվածքից, ոսկու պարունակությունը դրանց մեջ կազմել է 4,9 տոկոս: «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի տարածքում տեղակայված Ա. և Ա. Թաթոսյան եղբայրներին պատկանող տաղավարների խուզարկությամբ այտնաբերվել են ևս երկու նպանատիպ ձուլակտորներ: Գ. Ստեփանյանը, Ա. և Ա. Թաթոսյաններն ու բանկի ոսկերիչ Պ. Մանուկյանը ձերբակալվել են:
Միջոցներ են ձեռնարկվում Գ. Սարդարյանի տեղը պարզելու և նշված հանցավոր խմբի կողմից տուժած այլ քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ