Ստոկհոլմում ձյան պատճառով մի քանի տասնյակ չվերթներ չեղարկվել են
Ստոկհոլմի Արլանդա օդանավակայանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի քանի տասնյակ թռիչքներ հետաձգվել են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Մասնավորապես, ըստ աղբյուրի, չեղարկվել է 20 չվերթ, նույնքան էլ դեպի Ստոկհոլմ ժամանող թռիչքները:
«Սովորաբար, ձյան մաքրման հարցում մեր հնարավորությունները լավագույնն են աշխարհում, բայց այս առավոտ խնդիրներ են առաջացել»,- ասել է շվեդական օդանավակայանները սպասարկող Swedavia օպերատոր ընկերության ներկայացուցիչ Դավիդ Կարլսոնը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան