«Գազպրոմ» ընկերությունը չորս օր անընդմեջ գազի արտահանման ռեկորդ է սահմանել
«Գազպրոմ» ընկերությունը չորս օր անընդմեջ գազի արտահանման բացարձակ ռեկորդ է սահմանել։ ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը, գրում է, որ փետրվարի 24-ին հեռավոր արտասահմանյան երկրներ գազի արտահանման ծավալը կազմել է 655,2 մլն խմ:
«Այս շաբաթը «Գազպրոմ»-ի համար ռեկորդային է եղել։ Փետրվարի 24-ին ընկերությունը կրկին՝ վերջին չորս օրերին չորրորդ անգամ բարելավել է հեռավոր արտասահմանյան երկրներ գազի արտահանման օրական ծավալի առավելագույնը՝ սահմանելով նոր պատմական ռեկորդ։ Այսպիսով, մատակարարել է 655,2 մլն խմ գազ, ինչը փետրվարի 23-ի համեմատ 2,4 մլն խմ-ով ավելի է»,- հայտնել են ընկերությունից։
«Գազպրոմ»-ը 2017թ-ին 8,4%-ով ավելացրել է հեռավոր արտասահմանյան երկրներ գազի արտահանման ծավալը՝ մատակարարելով 194,4 մլրդ խմ գազ։ Փետրվարի սկզբին «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովն ասել է, որ ընկերությունը մտադիր է 2018թ-ին ևս պահպանել 2017-ի ցուցանիշը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը