Թրամփի վարկանիշը կրկին նվազել է ռեկորդային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կրկին իջել է ռեկորդային մինիմումի: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում է CNN հեռուսատաալիքի հարցումը: Հետազոտությունը CNN անցկացրել է SSRS կենտրոնի հետ համատեղ: Հարցման տվյալներով՝ Թրամփի աշխատանքը հավանության է արժանացրել ամերիկացիների 35 տոկոսը:
Հեռուստաալիքը նշում է, որ հանրապետականների շրջանում ևս նվազել է Թրամփին աջակցելու մակարդակը: Այմ նրա աշխատանքին հավանություն են տալիս նրանցից 80 տոկոսը: Նախորդ անտիռեկորդը եղել է 81 տոկոս:
Դեմոկրատների շրջանում երկրի ղեկավարի աշխատանքին հավանություն է տալիս միայն 5 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը