ՀՔԾ-ն սուտ մատնության ևս 4 դեպք է բացահայտել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և խոշտանգում կատարելու մեջ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Գ. Կարապետյանը 08.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներ Արթուր Սահակյանն ու Կարեն Դավթյանն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Կարապետյանի կողմից հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, դեպքի պահին ոստիկան Կ. Դավթյանի կողմից կատարված տեսանկարահանման ձայնագրության զննությամբ պարզվել է, որ վերջինս և ոստիկան Ա. Սահակյանը պատշաճ կարգով Գ. Կարապետյանին տեղեկացրել են, որ նա գտնվում է հետախուզման մեջ և հրավիրել են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հայհոյանքներ է հնչեցրել, հրել և հարվածել նրանց, ինչպես նաև դիմադրություն ցույց տվել Կ. Դավթյանին:
Գ. Կարապետյանի կողմից նախաքննական մարնին սուտ տեղեկություններ հայտնելու հանգամանքը հիմնավորվել է նաև նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ այլ ապացույցներով: Արդյունքում` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, և քրեական գործով վարույթը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Գ. Կարապետյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ ՀՔԾ պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը