Մեքսիկայում կանայք ամուսնացել են ծառերի հետ
Մեքսիկական Սան-Ջասինտո-Ամիլաս քաղաքում, մի քանի կանայք խորհրդանշական ամուսնություններ են կնքել ծառերի հետ։ Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ վկայակոչելով Metro պարբերականին։
Արարողությունը տեղի է ունեցել թետրվարի 25-ին: Այն կազմակերպվել է պերուացի դերասան և բնապահպան-ակտիվիստ Ռիչարդ Տորեսի նախաձեռնությամբ: Մասնակիցները կրել են սպիտակ զգեստներ, նրանք փաթաթվել և համբուրել են ծառերին, հավատարմության երդում տվել և օդ են նետել ծաղկեփնջերը:
Ակտիվիստները հույս ունեն, որ խորհրդանշական հարսանիքներ կազմակերպելով՝ հանրության ուշադրությունը կսևեռեն Մեքսիկայի հարավ-արևմուտքում անտառների ապօրինի ծառահատումների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ