Ստրանջա-2018. Գուրգեն Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր
Սոֆիայում ավարտվել է բռնցքամարտի «Ստրանջա» միջազգային մրցաշարը: Գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում պարտվել է բուլղարացի Պետար Բելբերովին (1:4) և դարձել արծաթե մեդալակիր:
ՀԱՕԿ լրատվականի տեղեկացմամբ՝ ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ «Ստրանջա-2018»-ին մասնակցել է յոթ բռնցքամարտիկ: Հայաստանի ևս չորս ներկայացուցիչ հասել էր քառորդ եզրափակիչ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հինգ բռնցքամարտիկ Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է
- Ստրանջա-2018. Հայաստանի երկրորդ բռնցքամարտիկը հաղթահարեց առաջին փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ