Բիթքոինի փոխարժեքն աննշան նվազել է
Բիթքոինի փոխարժեքը երկուշաբթի օրն աննշան նվազել է:
Coinmarketcap-ի տվյալներով, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, բիթքոինի փոխարժեքը նվազել է 0,46 տոկոսով ՝ կազմելով 9,73 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 0,53 տոկոսով՝ հասնելով 9,65 հազար դոլարի, OKEx-ում՝ 0,33 տոկսով՝ հասնելով 9,65 հազար դոլարի: Coindesk պորտալի տվյաներով էլ այն նվազել է 0,27 տոկոսով՝ կազմելով 9,61 հազար դոլար:
Ինչ վերաբերում է այլ թվային արժույթների, ապա Ethereum-ի փոխարժեքն աճել է 1,37%-ով և կազմել 855,28 դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 1,55%-ով և կազմել 0,93 դոլար, Bitcoin Cash-ը՝ 1,15%-ով և հասել 1,178 հազար դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 432,42 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 38 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը