Գիտնականները պարզել են վատատեսության առավելությունները
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ այսպես կոչված «պաշտպանական վատատեսությունը» մարդկանց օգնում է ավելի լավ կատարել իրենց առջև դրված առաջադրանքները և առավել խնամքով վերաբերվել առողջությանը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Գիտնականները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են «պաշտպանական» վատատեսության վրա՝ մի մարտավարություն, որ օգնում է մարդուն հաղթահարել խուճապը: Գիտնականները ենթադրում են, որ սպասման աստիճանի թուլացումը և դեմքին ցեխ շպրտելուց վախը վատատեսներին ստիպում են ծանրութեթև անել իրենց ամեն քայլը:
Օրինակ, եթե վատատեսը գնում է հարցազրույցի, նա նախապես արդեն տրամադրված է ձախողելու և մտովի քննարկում է վատագույն սցենարները՝ այդ կերպ խուսափելով դրանցից: Նրա գլխում կառուցվում է գործողությունների պլան, որը երաշխիք է, որ երևակայական անհաջողությունները չեն իրականանա:
Այս ենթադրությունները հաստատվել են փորձի ժամանակ, երբ մարդկանց խնդրել են փազըլով բառեր հավաքել: Վատ տրամադրություն ունեցող մարդիկ շատ ավելի հեշտությամբ էին խնդիրը լուծում, քան նրանք, ովքեր ուրախ էին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը