Լեոնիդ Յակուբովիչը հակադարձել է իրեն քննադատողներին
Հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը արձագանքել է այն իրարանցմանը, որ առաջացել է «Հրաշքների դաշտ» հաղորդման մասին իր արտահայտած մտքերի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Երեկվա աղմուկի մասին… Աշխարհում այնքան լավ և վատ բաներ են կատարվում: Դրանց մասին խոսելու համար պետք է խորապես տիրապետել թեմաներին, պետք է լրագրող լինել: Իսկ բամբասանք և ապատեղեկատվություն տարածելու համար պետք չէ իրավիճակից գլուխ հանել, դրա համար ոչինչ պետք չէ: Անգամ պարտադիր չէ լրագրող լինել»,- հայտարարել է Յակուբովիչը:
Նա ընդգծել է, որ նման բանի գուցե պետք չէ անգամ ուշադրություն դարձնել, սակայն ցավ է հայտնել, որ այսպիսի «լուրեր»-ը տեղ են գտնում անգամ ծանրակշիռ լրատվամիջոցները, և սենսացիաների հետևից վազելով՝ լրատվամիջոցները դադարել են տեղեկությունները ստուգել:
«Ես ուրախ եմ, որ գոնե այս իրավիճակում հասկացել են՝ ինչ նկատի ունեի, չնայած վաղը միշտ կգտնեն նոր առիթ, ես ինձ չեմ ուզում խաբել»,- ասել է նա: Յակուբովիչը նշել է՝ ուրախ է, որ իր հաղորդմանը մասնակցում են լավ, բարի մարդիկ, հաղորդումն ինչպես եղել է, այնպես էլ մնում է ժողովրդական:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռուսաստանի Առաջին ալիքը քննադատել է Յակուբովիչին՝ «Հրաշքների դաշտի» հասցեին ոչ հարգալից արտահայտություններ հնչեցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան