Վաշինգտոնում բացվել է սրճարան, որտեղ աշխատողները կարող են քնել
Վաշինգտոնի կենտրոնում, Սպիտակ տնից ընդամենը մեկ թաղամաս այն կողմ, բացվել է «Վերալիցքավորում» սրճարանը, որը նախատեսված է գրասենյակային աշխատողների հանգստի համար։ Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով «Ամերիկայի ձայն»-ին:
Ըստ աղբյուրի՝ այդ հանգստի արժեքը կազմում է 9 դոլար:
Սրճարանի այցելուները կարող են աշխատանքային օրերի ընթացքում հանգստանալ ցանկացած պահի, 20 րոպե քնել փափուկ ներքնակների վրա, իսկ աչքերին էլ կարող են դնել նարդոսի բույրով ակնակապեր:
Բացի այդ, սրճարանում հնչում է հանգստացնող երաժշտություն, ինչը օգնում է լիցքաթափվել:
У Вашингтоні відкрилось кафе, де втомлені працівники столичних офісів можуть… подрімати. Бо науковці стверджують: сон після обіду – не лише приємно, а й корисно pic.twitter.com/rnXHHr8qp9
— Голоc Амepики (@chastime) 25 февраля 2018 г.