Հասարակություն 16:07 27/02/2018 Տարածաշրջան

Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցը. Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը

Վրացական apsny.ge լրատվական կայքը հրապարակել է Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ կապված Սումգայիթի ոճրագործության 30-րդ տարելիցի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«1988թ. փետրվարը շրջադարձային էր թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի, և թե՛ Հարավային Կովկասի անվտանգության, կայունության և հետագա զարգացման համար: 1988թ. փետրվարին` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության Ադրբեջանի կազմից դուրս գալու արդար ցանկության, որն արտահայտվում էր խաղաղ ցույցերով, ադրբեջանական իշխանություններն արձագանքեցին Ադրբեջանի հայաշատ քաղաքներում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ կազմակերպված բռնություններով:

Այդ պահից ի վեր տարածաշրջանում զարգացումները գրեթե կանխորոշված էին` էսկալացիա, որն, այնուհետև վերաճեց բուն Ադրբեջանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրված հրոսակների խմբերի, իսկ այնուհետ կանոնավոր բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ հարձակումների:

Ամեն ինչ սկսվեց Սումգայիթից: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ քաղաքում երեք օր տևած հայերի ջարդերին զոհ գնացին 32, իսկ անկախ աղբյուրների համաձայն՝ հարյուրավոր հայեր: Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցության և թողտվության արդյունքում հակահայկական ատելությամբ լցված խուժանի կողմից կանայք, տղամարդիկ, տարեցներ դաժանաբար սպանվեցին իրենց բնակարաններում և քաղաքի փողոցներում: 30 տարի անց էլ, կարդալով ականատեսների սահմռկեցուցիչ վկայությունները, անհնար է համակերպվել այն գաղափարին, որ մարդ արարածն ի վիճակի է նման կերպ վարվել մեկ այլ մարդու հանդեպ, որը դեռևս երեկ հարևան էր, գործընկեր, ծանոթ: Այդ օրերին ոտնահարվեց մարդու իրավունքներից ամենահիմնարարը՝ կյանքի իրավունքը: Մարդիկ թիրախավորվեցին և սպանվեցին իրենց ազգային պատկանելիության պատճառով: Գազազած ամբոխի նշանաբանը մեկն էր՝ «Հայն ապրելու իրավունք չունի»:

Խորհրդային զորամիավորումներին էլ սեփական երկրի ներսում երեք օր պահանջվեց, որպեսզի հասնեն Սումգայիթ և վերջ դնեն վայրագություններին, այն դեպքում, երբ Արևելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի երկրներ և Աֆղանստան հասնելու համար մեկ գիշերը նույնիսկ բավարար էր: 
1988թ. մարտի 21-ին Խաղաղության նոբելյան մրցանակակիր, հայտնի գիտնական և իրավապաշտպան Անդրեյ Սախարովը սումգայիթյան ջարդերի վերաբերյալ ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին ուղղված նամակում գրել էր.

«Եթե մինչև Սումգայիթը որևէ մեկը կարող էր կասկածել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից անջատելու անհրաժեշտության վերաբերյալ, ապա այդ ողբերգությունից հետո բոլորին պետք է պարզ դառնա նման որոշման բարոյական անխուսափելիությունը։ Այդ ողբերգությունից հետո չի մնում որևէ բարոյական հնարավորություն պնդելու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելություն մասին։ Սումգայիթի զոհերի ցուցակները չեն հրապարակվել, և դա ստիպում է կասկածի տակ դնել զոհվածների թվի մասին պաշտոնական տվյալների ճշգրտությունը։ Հետաքննության վերաբերյալ որևէ տեղեկություններ չկան։ Նման հանցագործությունը չէր կարող չունենալ կազմակերպիչներ։ Ովքե՞ր էին նրանք»։ 1988թ. նոյեմբերի 26-ին «The New York Times» թերթին Սախարովն ասել էր, որ հայերի դեմ ուղղված ջարդերն Ադրբեջանի հայկական փոքրամասնության և Լեռնային Ղարաբաղի բնակչության համար բնաջնջման իրական վտանգ են հանդիսանում:

Ջարդերից հետո կատարված հետաքննությունը բավականին մակերեսային էր և չպատասխանեց գլխավոր հարցին. ո՞վ էր կանգնած այդ ամենի ետևում, ո՞վ էր ուղղորդում ամբոխը և ինչի՞ համար: Իսկ այն, որ դա մեկ կենտրոնից ուղղորդվող գործողություններ էին, որևէ կասկած չկա և դրա մասին են փաստում բազմաթիվ վկայություններ: Իսկ որ արվում էր, որպեզի Ղարաբաղյան շարժման խաղաղ ցուցարարների համար պարզ լիներ, թե ցույցերը շարունակելու պարագայում ինչ ճակատագրի կարժանան նրանք ևս, դրա մասին ևս շատ փաստեր են խոսում:

Չնայած 30 տարի է անցել այդ դեպքերից, սակայն մինչ օրս դեռ այս հարցերը պատմաբանների, քաղաքագետների և պարզապես շարքային քաղաքացիների համար շարունակում են մնալ անպատասխան: Դատավարությունների ժամանակ հնչած վկայություններից պարզ է դառնում, որ հայկական ջարդերում ակտիվորեն ներգրավված են եղել երիտասարդներ՝ նույնիսկ դպրոցների ավագ դասարաններից: Այդ պատանիներին դրդել էին բռնությունների կամ բռնի ծայրահեղականության (violent extremism) և նրանց մեջ սերմանել էին հայերի նկատմամբ բացահայտ ատելություն:

Սումգայիթը դարձավ Ադրբեջանի քաղաքական էլիտայի ազգայնամոլության և ծայրահեղական կեցվածքի առաջին դրսևորումներից մեկը: Պարզ դարձավ, որ հայերի հանդեպ ադրբեջանական հասարակության շրջանում ատելությունը քողարկված էր բարակ մի շղարշով, որն այլևս պատռվել էր: Հակահայկական ատելությունը ուղղվեց նաև հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների դեմ, ինչի արդյունքում Ադրբեջանում հողին հավասարեցվեցին հարյուրամյակների պատմություն ունեցող եզակի հուշարձաններ:
Ցավոք, այն բռնությունների ալիքը, որ սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Բաքվում, Կիրովաբադում (Գյանջա) և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում:

Սումգայիթի ջարդերի հետևանքով ԽՍՀՄ-ում առաջացան փախստականների առաջին հոսքերը: Մարդիկ թողնելով իրենց տները՝ մազապուրծ փրկվելով վայրագություններից, փախչում էին դեպի Հայաստան և ԽՍՀՄ այլ հանրապետություններ:

Սումգայիթի կոտորածին արձագանքել էր նաև Եվրոպական խորհրդարանը, որը 1988թ. հուլիսի 7-ին ընդունված բանաձևում դրանք որակեց որպես հայերի դեմ ուղղված ջարդեր, որոնք ինքնին սպառնալիք են Ադրբեջանում ապրող հայերի անվտանգությանը։ Ավելին՝ Եվրոպական խորհրդարանն իր բանաձևում դատապարտեց հայերի դեմ բռնությունը և իր աջակցությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջին։ Երկու տարի հետո Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդին արձագանքելով՝ Եվրոպական խորհրդարանն ընդունեց ևս մեկ բանաձև, որում վերահաստատեց այս դիրքորոշումը:

1988թ. հուլիսին՝ Սումգայիթի ջարդերից ընդամենը ամիսներ անց, ԱՄՆ Սենատը միաձայն հաստատեց 1989թ. արտաքին գործողությունների համար ֆինանսական հատուցումների վերաբերյալ օրենքում փոփոխությունը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և որով կոչ էր արվում խորհրդային իշխանություններին հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները և արձանագրվում էր, որ տասնյակ հայեր սպանվել և հարյուրավորները վիրավորվել են ամիսներ առաջ տեղի ունեցած ջարդերի ժամանակ:

Չնայած խորհրդային իշխանությունների կողմից լրահոսի հանդեպ խիստ վերահսկողությանը և գրաքննությանը՝ այնուամենայնիվ արդեն 1988թ.  մարտ ամսին Սումգայիթի ոճրագործությունների մասին թեկուզ և կցկտուր տեղեկատվությունը հասավ միջազգային լրատվամիջոցներին: Մարտին հեղինակավոր «Washington Post» պարբերականը գրեց, որ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում սահմռկեցուցիչ հանցագործություններ են տեղի ունեցել հայերի նկատմամբ։ Թերթը, վկայակոչելով մոսկովյան դիսիդենտներին, որոնք այցելել էին այդ տարածք, պատմում է հայերի դեմ կատարված վայրագությունների, ներառյալ «ծննդատանը հղի կանանց սպանության և խեղման» դեպքերի մասին:

1990թ. սեպտեմբերի 27-ին, 130 առաջատար գիտնականներ և իրավապաշտպաններ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից և այլ երկրներից, բաց նամակ են հրապարակում «The New York Times»-ին: Նրանք նշում էին, - «Մի դարաշրջան, որը կարծում էինք, թե ավարտվել է, վերածվեց ջարդերի դարաշրջանի: Այս տարի հերթական անգամ Ադրբեջանի հայ համայնքը դարձել է անմարդկային եւ անհանդուրժելի կանխամտածված կոտորածների զոհ։ Մենք այս տեղեկատվությունը մտադիր ենք տարածել մեծ թափով և դատապարտել այն, որպեսզի միջազգային հանրային կարծիքը գիտակցի այն վտանգը, որ ռասիզմը ներկայացնում է մարդկության ապագայի համար:

Նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեական ժողովրդի ցեղասպանությունից կես դար անց և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից քառասուն տարի անց մենք զգում ենք նույն անզորությունը, այն դեպքում, երբ մարդու իրավունքների նմանատիպ խախտումներ են տեղի ունենում: Աններելի կլինի, եթե պարզվի, որ մեր լռության պատճառով եղան նոր զոհեր։ Միաժամանակ մեր պարտավորությունն է պահանջել, որ խորհրդային իշխանությունները, ինչպես նաև միջազգային հանրությունը միանշանակորեն դատապարտեն այս հակահայկական ջարդերը և հատկապես ռասիստական այն գաղափարախոսությունը, որն օգտագործվել է այդ հանցագործությունների մեղավորների կողմից՝ որպես հիմնավորում»:

Այդ վայրագություններից էլ ավելի սարսափելի էր, գուցե, այն, որ թե Ադրբեջանում և թե Խորհրդային Միությունում իշխանություններն ամեն ինչ արեցին՝ կոծկելու Սումգայիթի մասին ճշմարտությունը: Անպատժելիության և ամենաթողության այս մթնոլորտը ևս մեկ անգամ ապացուցում էր, որ այս ջարդերի հետևում կանգնած էր պետությունը: Իսկ իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ խնդիրների կարգավորման սումգայիթյան ճանապարհը գերիշխող է դարձել ադրբեջանական ղեկավարության համար: Արդեն մայիսին սկսվեց Շուշիից հայերի բռնի տարհանումը (deportation), նոյեմբերին հակահայկական ջարդերի ալիքն անցավ ամբողջ Ադրբեջանով: Սակայն որևէ քաղաքական և իրավական գնահատական չհնչեց:

Ցավոք, Սումգայիթի ջարդերից հետո անցած 30 տարիները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չի կրել, ավելին՝ շարունակական հայատյացության հռետորաբանությունը, ատելության քարոզը հանգեցրել են Ադրբեջանի հասարակության համար հայերի՝ դեհումանիզացիայի։ Սաֆարովի նման սառնասիրտ մարդասպանին հերոսացնելը, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում անմեղ երեխաների դեմ հրետանու կիրառումը, ծերերի դաժան սպանությունը և նրանց դիակների խեղումը խոսում են այն մասին, որ սումգայիթյան ոգով ոճրագործությունները դարձել են Ադրբեջանի իշանությունների քաղաքականության մասը։ Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները և հասարակութունը չեն առերեսվել իրենց պատմության երեսունամյա վաղեմության այս ողբերգական էջերին, հնարավոր չէ խոսել տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության մասին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:02
«Ժողովուրդ». «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո ՀՖՖ «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ն ձևացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում չեն տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». Փաշինյանը Մոսկվայում ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
08:42
Բագրատ Սրբազանի կոչով՝ Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաներ
Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նախապես հայտարարվել էր հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
07:45
Մայիսի 14-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի  Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փաշինյանը մայիսի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
 Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:39
Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
«Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում։ Շատ բան չունեմ ասելու»,-ասաց սփյուռքահայը հավելելով․ «Նիկոլի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, որտեղ ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}