Թբիլիսիի շուկաներից մեկի հրդեհից տուժած առևտրականները օգնություն են սպասում իշխանություններից
Թբիլիսիի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի գիշերը։ Մասնավորապես, այրվել է առևտրի կենտրոնում տեղակայված շուկայի երրորդ հարկը։ Կրակի բռնկման պատճառներն անհայտ են, ընդ որում, տուժած առևտրականները հայտնում են, որ ապրանքներն ապահովագրված չեն եղել, և իրենք օգնություն են սպասում իշխանություններից։
Հրդեհի վայրում աշխատել են հրշեջ 35 խումբ, շտապօգնության բժիշկներ և ոստիկաններ։ Հրշեջներից շուրջ մեկուկես օր է պահանջվել՝ հրդեհն ամբողջությամբ մարելու համար։
Նախնական տվյալներով այրվել է ավելի քան 5 հազար ք/մ տարածք։ Առևտրականներից ոմանք ունեցել են 10, մյուսները մինչև 50 հազար դոլարի հասնող ապրանք։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան