Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ քվեարկությունը ժուլիկության, մանիպուլյացիայի հետևանք է. Փաշինյան
«Ելք»-ը կոնսենսուսի էր եկել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկության ժամանակ Գագիկ Հարությունյանին դեմ քվեարկի: Այս մասին այսօր՝ Գևորգ Կոստանյանին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ընտրելու ընթացքում հայտարարեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետական մեր գործընկերները չարամիտ վերաբերմունք ունեն: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ քվեարկությունը ժուլիկության, մանիպուլյացիայի հետևանք է: Քվեարկությանը մասնակցած «Ելք» խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել և մենք ընթացակարգերը պետք է նայենք, ոչ մի խոչընդոտ չկա: Թող քրեական գործ հարուցվի, և մեր խմբակցության անդամները վկայի կարգավիճակով ցուցմունք կտան, որ դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ «Ելք»-ի չորս անդամներ կողմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին, Փաշինյանն ասաց. «Նաիրա Զոհրաբյանին էլ այդ քրեական գործի շրջանակներում որպես վկա թող գա ասի, հիմնավորի իր ասածները»:
Նա կրկին բացառեց, որ խմբակցությունից որևէ մեկը կարող էր հօգուտ Հարությունյանի քվեարկել:
Հարակից հրապարակումներ`
- Ուրեմն «Ելք»-ը լուրջ ճգնաժամի առջև է կանգնած. Շարմազանով
- Ոչ ոք ոչինչ չի կեղծել. Գագիկ Մելիքյան
- Կարծում եմ` դեմ քվեաթերթիկները փոխարինվել են կողմ քվեաթերթիկներով. Լենա Նազարյան
- Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները երդվեցին
- ԱԺ-ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան